Երևանի հ.110 հիմնական դպրոց

Տնօրենի կենսագրությունը

Դեկտեմբերի 13th, 2017

          Անժելա   Սուրենի  Ավետիսյանը  ծնվել  է  1958թ.  փետրվարի  12-ին    Արարատի  մարզ  Ն. Դվինում:

         1965թ.  ընդունվել  և  1975թ.  ավարտել  է  Ն. Դվինի  միջնակարգ  դպրոցը:

        1975թ.  ընդունվել  է   Երևանի    Խ.Աբովյանի   անվան   պետական մանկավարժական  ինստիտուտի  ֆիզիկայի  ֆակուլտետը  և  1979թ. ավարտել;

        1979-1984թթ.  աշխատել  է  Աշտարակի  թիվ 12  պրոֆտեխնիկական  ուսումնարանում  որպես  ֆիզիկայի  ուսուցիչ:

        1984-2016թթ.  աշխատել  է  ՀԱՊՀ  /Պոլիտեխնիկ / -ում  որպես  դասախոս:

        1997-2016թթ.  աշխատել  է  Լեոյի  անվան   հ.65   ավագ   դպրոցում  որպես  ֆիզիկայի  ուսուցիչ:

        2016թ.  մասնակցել  է  Երևանի  հ.110  հիմնական  դպրոցի  տնօրենի  թափուր  տեղի  համար  անցկացվող  մրցույթին  և  ընտրվել  է  տնօրեն  5  տարի  ժամկետով  /2016-2021թթ./:

       Ամուսնացած  է,  ունի  2  զավակ՝   տղա  և  աղջիկ:

ԴՊՐՈՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Դեկտեմբերի 5th, 2017

Երևանի  հնագույն  թաղամասերից  մեկում՝  Շենգավիթում,  մետրոյի  համանուն  կայարանի  հարևանությամբ,  Սողոմոն  Տարոնցի  11  հասցեում  է  գտնվում  1964թ.  հիմնադրված  թիվ 110  միջնակարգ,  այժմ  արդեն  հիմնական  դպրոցը:     Ստեղծման  օրից  դպրոցը  ղեկավարել  են  տարբեր  տնօրեններ:   Այժմ  դպրոցը  ղեկավարում  է  ֆիզիկայի  մասնագետ  Անժելա  Ավետիսյանը:

Դպրոցն  իր  տասնամյակների  պատմության  ընթացքում   տվել  է   շատ  շնորհալի, բանիմաց շրջանավարտներ, որոնք այսօր էլ հայրենիքում և արտերկրում աշխատում են գիտության, արվեստի տարբեր բնագավառներում, ղեկավարում տարբեր պետական կառույցներ:    Նրանցից  են  ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը,  Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը, Վարդան Հասրաթյանը, Մուշեղ Լալայանը  և  այլոք:

Դպրոցում բարձր հիմքերի վրա է դրված աշակերտների ռազմահայրենասիրական դաստիարակությունը:    1991-1994թթ  հայրենի կանչով ազատամարտիկների շարքերին զինվորագրվեցին դպրոցի շրջանավարտներ Մարտին Սարգսյանը, Բաղդասար Գասպարյանը,Աշոտ Մելքոնյանը, Մանվել Ասլանյանը:    Նրանցից հանուն Արցախի ազատագրման հերոսացած քաջորդիներն այժմ հանգչում են Եռաբլուրում:  Դպրոցի աշակերտները պարբերաբար այցելում են զոհված ազատամարտիկների շիրիմներին:   Դպրոցը սերտ կապերի մեջ է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի  հետ, ուր հաճախ են լինում դպրոցի աշակերտները և ստանում հայրենասիրական դասեր:     Դպրոցում ստեղծված է ՆԶՊ օրինակելի կաբինետ, որի բազայի վրա հաճախակի կազմակերպվում են ուսումնամեթոդական պարապմունքներ  տարածքի  զինղեկների  համար:    Այս աշխատանքները դպրոցում ղեկավարում է գնդապետ, ՀՀ վետերան-ների միության նախագահ Ս.Եսայանը:

Դպրոցում ստեղծված է համակարգչային դասարան՝ համալրված 10 նոր համակարգիչներով:

Արդեն 10 տարի է դպրոցում անվճար հիմունքներով գործում է «Ինչուիկ» նախապատրաստական դասարանը, որի սաները հետո դառնում են մեր դպրոցի շնորհալի աշակերտները:

Դպրոցում պարբերաբար կազմակերպվում են թեմատիկ միջոցառումներ, ազգային տոների նշումներ, օրինակելի բաց դասեր, վիկտորինաներ, սպորտային մրցումներ, հանդիպումներ գիտության, արվեստի գործիչների հետ:

Դպրոցը ամեն տարի մասնակցում է Ֆրանկոֆոնիայի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին:

Դպրոցում գործում է  «Լավագույն ընթերցող» գրքասերների ակումբ, որի անդամները սիրով մասնակցում են նաև համայնքի թիվ 32 գրադարանում կազմակերպվող միջոցառումներին:  Դպրոցը սերտ կապերի մեջ է համայնքի նախակրթարանների, ծնողական հասարակության հետ:  Դպրոցում կազմակերպվող բաց դասերին ու միջոցառումներին ծնողները սիրով են մասնակցում;   Դպրոցում ուսումնադաստիարակչական աշխատանքները կազմակերպվում են՝  առաջնորդվելով ՀՀ  նոր կրթակարգի, պետական նոր ծրագրերի պահանջներով, որոնք միտված են ուսումնառության որակի բարձրացմանը, աշակերտների հայեցի դաստիարակությանը:

ԴՊՐՈՑԻ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Նոյեմբերի 30th, 2017

 

Դպրոցի կառավարման խորհուրդ

____________________________________________________________________________

 

 

 

Նախագահ՝  1. Դանիելյան  Անուշ  Ֆրոնտի      /անգլերեի ուսուցիչ/

Անդամներ՝  2. Ալեքսանյան  Աննա  Ռոբերտի    /մաթեմատիկայի ուսուցիչ/

  1. Գաբլանյան Քրիստինե  Գրիգորի—-Շենգավիթ   

                           վարչական  շրջանի  ղեկավարի  աշխատակազմի   կոմունալ   

                           տնտեսության  ԲՇԿՄՀԱԿ  բաժնի  

                           առաջատար  մասնագետ

  1. Հարությունյան Կարեն  Թելմանի—-Շենգավիթ  

                          վարչական  շրջանի  ղեկավարի  աշխատակազմի 

                          առևտրի,  սպասարկումների  և  գովազդի  բաժնի 

                          առաջին  կարգի  մասնագետ

  1. Աբրահամյան Արայիկ  Հարությունի—-«Երևանի

                          Շենգավիթի  համալիր  մարզաձևերի          

                           մանկապատանեկան  մարզադպրոց»  ՀՈԱԿ-ի տնօրեն

  1. Հարությունյան Քրիստինե  Հարությունի— Շենգավիթ  

                          վարչական  շրջանի  ղեկավարի  աշխատակազմի 

                          սոցիալական  ապահովության  առողջ. և  ծրագրերի 

                          բաժնի  առաջին  կարգի  մասնագետ

  1.   Ավդալյան  Աննա  Արայիկի—- ծնող /8-րդ դաս. աշ. Ավդալյան  Անժելա/
  2.   Հովսեփյան  Գոհար  Անդրանիկի —  ծնող / 7-րդ դաս. աշ. Հովսեփյան  Աննա/